Անցնել բովանդակությանը
Մուտք
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՃԱՐՏԱՐԱՊԱՏՆԵՐԻ
ՊԱԼԱՏ

ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄ

ԴԱՐՁԻՐ ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏ

Որպես ոլորտը կարգավորող մարմին՝ Պալատն իրականացնում է մասնագիտական համապատասխանության ստուգման և արտոնագրման գործընթացը՝ համաձայն ՀՀ օրենսդրության։ Այս էջում ներկայացված են դիմողներին առաջադրվող պահանջները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև որակավորման քննությունների անցկացման կարգն ու ժամանակացույցը։

«ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք /հատված/

Հոդված 14. Ճարտարապետի մասնագիտական գործունեության արտոնագրումը

  1. Ճարտարապետի մասնագիտական գործունեության արտոնագիր ստանալու համար կարող է դիմել հայերենին տիրապետող, ճարտարապետություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան և ճարտարապետի մասնագիտությամբ առնվազն երկու տարվա աշխատանքային փորձառություն կամ բակալավրի աստիճան ու հինգ տարվա աշխատանքային փորձառություն ունեցող յուրաքանչյուր ոք:
  2. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող լրացուցիչ ուսուցման ծրագրերով կարող է լրացվել սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքային փորձառության պակասը՝ հավասարեցնելով մեկ տարվա համար նախատեսված ուսուցման ծրագիրը մեկ տարվա աշխատանքային փորձառությանը:
  3. Սույն օրենքի իմաստով աշխատանքային փորձառություն է համարվում որևէ արտոնագրված ճարտարապետի ենթակայությամբ կամ ինքնուրույն իրականացված մասնագիտական, այդ թվում` առանց արտոնագրի թույլատրվող աշխատանքը, ինչպես նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ճարտարապետների իրականացրած մասնագիտական աշխատանքը:

Հոդված 15. Ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրումը

  1. Ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրումն իրականացվում է սույն օրենքի 14-րդ հոդվածով ճարտարապետների արտոնագրման համար սահմանված կարգով:
  2. Ճարտարագետ-կոնստրուկտորի մասնագիտական գործունեության արտոնագիր ստանալու համար կարող է դիմել հայերենին տիրապետող, ճարտարագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան և մասնագիտական առնվազն երկու տարվա աշխատանքային փորձառություն կամ բակալավրի աստիճան ու հինգ տարվա աշխատանքային փորձառություն ունեցող յուրաքանչյուր ոք:
  3. Ճարտարագետ-կոնստրուկտորի աշխատանքային փորձառությունը կարող է ձեռք բերվել միայն ճարտարապետական կամ ճարտարագիտական ծառայություններ մատուցող արտոնագրված անձի մոտ կամ կազմակերպությունում մասնագիտական աշխատանք կատարելով:
  4. Արտոնագրի հավակնորդ ճարտարագետ-կոնստրուկտորն իր աշխատանքային փորձառությունը հավաստում է Պալատի կանոնադրությամբ սահմանված տեղեկատվության ներկայացմամբ:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ՀԱՅՏ

ՃԱՐՏԱՐԱԳԵՏ–ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ՀԱՅՏ

ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Կարճ պատասխաններ ամենահաճախ տրվող հարցերին։ Չգտա՞ք ձերը՝ գրեք կամ զանգահարեք մեզ, և մենք կպատասխանենք։

Գրել մեզ
01 Ովքե՞ր կարող են դառնալ Պալատի լիիրավ անդամ:

Սույն օրենքով սահմանված կարգով արտոնագրված ճարտարապետները, ճարտարապետ-կոնստրուկտորները, ինչպես նաև 23-րդ հոդվածի 2-րդ մասով և 24-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձինք:

02 Ի՞նչ է հարկավոր օտարերկրյա ճարտարապետներին անդամակցության համար:

Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ճարտարապետները կարող են անդամագրվել որպես Միջազգային ասոցիացված անդամ, եթե ունեն այլ երկրում ստացված համապատասխան մասնագիտական որակավորման փաստաթղթեր (արտոնագրեր, հավաստագրեր և այլն):

03 Որո՞նք են անդամների իրավունքներն ու պարտականությունները:

Պալատի անդամների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքով և Պալատի կանոնադրությամբ:

04 Կա՞ արդյոք անդամավճար:

Այո, Պալատի անդամները վճարում են անդամավճարներ՝ Պալատի կանոնադրությամբ սահմանված չափով: