Անցնել բովանդակությանը
Մուտք
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՃԱՐՏԱՐԱՊԱՏՆԵՐԻ
ՊԱԼԱՏ

ԱՆԴԱՄԱԳՐՈՒՄ

ԴԱՐՁԻՐ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ

Բարի գալուստ Հայաստանի ճարտարապետների պալատի անդամագրության տեղեկատվական էջ։ Պալատին անդամակցելու համար անհրաժեշտ է նախապես պատրաստել պահանջվող փաստաթղթերի փաթեթը և ներկայացնել այն Պալատ՝ անձամբ կամ նախնական հեռախոսազանգի միջոցով ճշգրտումներ կատարելուց հետո։

Ուսումնասիրեք ստորև ներկայացված կարգերը, ներբեռնեք դիմումի ձևը և կապ հաստատեք մեզ հետ հետագա քայլերի համար։

12 մարտի 2020 թվականի Հայաստանի ճարտարապետների պալատի դաշնակից անդամների ընտրության չափորոշիչները և ընդունելության կարգը

Հայաստանի ճարտարապետների պալատի անդամակցության դիմում

«ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք /հատված/

Հոդված 10.Պալատի անդամները

  1. Պալատի անդամի կարգավիճակով Պալատին կարող են անդամագրվել` 
    • սույն օրենքով սահմանված կարգով արտոնագրված ճարտարապետներ.
    • սույն օրենքով սահմանված կարգով արտոնագրված ճարտարագետ-կոնստրուկտորները.
    • սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով և 24-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձինք:
  1. Դաշնակից անդամի կարգավիճակով Պալատին կարող են անդամագրվել Պալատին 25 և ավելի տարիներ (ներառյալ՝ «Հայաստանի ճարտարապետների միավորում» կազմակերպությանն անդամակցության ժամանակահատվածը) անդամակցած ճարտարապետները և սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասում նշված անձինք, ինչպես նաև Խորհրդի որոշմամբ` ճարտարապետության ասպարեզում առանձնահատուկ վաստակ ունեցող այլ մասնագետներ, որոնց ընտրության չափորոշիչները սահմանում է Խորհուրդը: Դաշնակից անդամն արտոնագիր չունի:
  2. Միջազգային ասոցացված անդամի կարգավիճակով Պալատին կարող են անդամագրվել օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ճարտարապետները, որոնք ունեն այլ երկրում ստացած համապատասխան մասնագիտական որակավորման փաստաթղթեր (արտոնագրեր, հավաստագրեր և այլն):
  3. Պալատի անդամների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով և Պալատի կանոնադրությամբ:
  4. Պալատի անդամները վճարում են Պալատի կանոնադրությամբ սահմանված չափով անդամավճարներ:

ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Կարճ պատասխաններ ամենահաճախ տրվող հարցերին։ Չգտա՞ք ձերը՝ գրեք կամ զանգահարեք մեզ, և մենք կպատասխանենք։

Գրել մեզ
01 Ովքե՞ր կարող են դառնալ Պալատի լիիրավ անդամ:

Սույն օրենքով սահմանված կարգով արտոնագրված ճարտարապետները, ճարտարապետ-կոնստրուկտորները, ինչպես նաև 23-րդ հոդվածի 2-րդ մասով և 24-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձինք:

02 Ի՞նչ է հարկավոր օտարերկրյա ճարտարապետներին անդամակցության համար:

Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ճարտարապետները կարող են անդամագրվել որպես Միջազգային ասոցիացված անդամ, եթե ունեն այլ երկրում ստացված համապատասխան մասնագիտական որակավորման փաստաթղթեր (արտոնագրեր, հավաստագրեր և այլն):

03 Որո՞նք են անդամների իրավունքներն ու պարտականությունները:

Պալատի անդամների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքով և Պալատի կանոնադրությամբ:

04 Կա՞ արդյոք անդամավճար:

Այո, Պալատի անդամները վճարում են անդամավճարներ՝ Պալատի կանոնադրությամբ սահմանված չափով: