Անցնել բովանդակությանը
Մուտք

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ
ՊԱԼԱՏ

ԱՅՑ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՊԱԼԱՏ

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի Արվեստի հոսքի 1155 դասարանի սաները «Ճարտարապետություն և դիզայն» առարկայի շրջանակներում այցելեցին Հայաստան ճարտարապետների պալատ:

կարդալ ավելին >>

ԱՍՊԻՐՈԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հոկտեմբերի 15-ին Ճարտարապետների պալատի ասպիրանտների շրջանում անցկացվեց հանդիպում-քննարկում՝ նվիրված մասնագիտական հետազոտությունների ուղղություններին:

կարդալ ավելին >>

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Ձեր մասնագիտական կարծիքը կշիռ ունի

Ծանոթացեք Պալատի անդամների ներկայացրած նախագծերին և մասնակցեք դրանց մասնագիտական քննարկմանը: Ձեր կարծիքն ու գնահատականը օգնում են ձևավորել ճարտարապետական որակի ընդհանուր չափանիշներ:

ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության Ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող կազմակերպությունը (այսուհետ` նաև Պալատ) հիմնադրվել է 2018 թվականի մարտի 17-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա 17 հասցեում (Ճարտարապետի տուն) տեղի ունեցած Հիմնադիր ժողովում, Հայաստանի Հանրապետության «Ճարտարապետների միավորում» հասարակական կազմակերպության (առավել գործածական էր նախկին անվանումը՝ Հայաստանի ճարտարապետների միություն) վերակազմավորման միջոցով և հանդիսանում է վերջինիս իրավահաջորդը։

Պալատը մասնագիտական և անկախ գործունեություն իրականացնող, ինքնակարգավորվող ոչ առևտրային կազմակերպություն է, որի ձևավորման կարգը, գործունեության ընդհանուր հիմունքներն ու առանձնահատկությունները սահմանվում են «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Պալատի կանոնադրությամբ:

Կարդալ ավելին…

ՊԱԼԱՏԻ ՄԻՋԱՎԱՅՐԸ

Ճարտարապետների պալատը բազմաշերտ ու կենդանի միջավայր է, որի առօրյան բնականորեն հյուսվում է միմյանց լրացնող տարբեր գործառույթներով․

Գրադարան և Co-working տարածք Լռության, խորասուզման և աշխատանքային եռուզեռի համադրություն, որտեղ մասնագիտական գիտելիքն ու հետազոտությունները վերածվում են իրական նախագծերի:

Սրճարան և Գրախանութ Պալատի ամենաանմիջական անկյունները, որտեղ արվեստի ու դիզայնի մասին գրքերը, սուրճի բուրմունքն ու թեթև զրույցները ստեղծում են հանգստի ու ոգեշնչման բնական միջավայր:

Ուսումնական մի շարք խմբեր Կենդանի հարթակ, որտեղ փորձի փոխանակման, քննարկումների և նոր հմտությունների ձեռքբերման միջոցով ձևավորվում է ստեղծագործական համայնքը:

Գրադարան և Co-Working
Սրճարան և Գրախանութ

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ

Գործիքներ և ծառայություններ, որոնք կօգնեն ճարտարապետներին և կառուցապատողներին ավելի արդյունավետ աշխատել, գտնել նոր հնարավորություններ և լուծել իրավական հարցեր:

ՆԿԱՐՉԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ

Պալատի նկարչական ստուդիան ձեռքով նկարելու, էսքիզի և կոմպոզիցիայի արվեստանոց է ճարտարապետների և ուսանողների համար:

Էսքիզ և ակադեմիական նկարչություն Ձեռքի գիծը, համամասնությունն ու լույս-ստվերը՝ որպես ճարտարապետական մտքի առաջին լեզու:

Նկարչական ստուդիա

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Ճարտարապետների պալատն առաջարկում է մի շարք կրթական ծրագրեր

Նկարչություն Նկարչություն
Գծագրություն Գծագրություն
Համակարգչային հմտություններ Համակարգչային հմտություններ