ՃԱՐՏԱՐԱՊԱՏՆԵՐԻ
ՊԱԼԱՏ
ԳՈՐԾ ԿԱ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ
«Գործ կա» բաժինը նախատեսված է ճարտարապետության ոլորտի մասնագետներին միմյանց հետ կապելու համար: Այն հարթակ է աշխատակիցներ, մասնագիտական ծառայություններ կամ աշխատանք գտնելու համար: Այստեղ կարող եք ծանոթանալ թափուր հաստիքների առաջարկներին, ինչպես նաև հրապարակել հայտարարություններ:
Հայտարարություն տեղադրելու հնարավորություն ունեն Պալատի անդամները և ակտիվ բաժանորդագրություն ունեցող արտոնագրված ճարտարապետները:
ԱԿՏԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
գտնված հայտարարությունների քանակ՝ 5
-
Կոնստրուկտոր՝ երկաթբետոնե կոնստրուկցիաների հաշվարկ
Անհրաժեշտ է ինժեներ-կոնստրուկտոր՝ երկաթբետոնե կրող կոնստրուկցիաների հաշվարկի և աշխատանքային գծագրերի պատրաստման համար: Աշխատանքը նախագծային է, ժամկետը՝ 4 ամիս:
- Արտոնագիր (ԿԱԴ)
- ЛИРА / SCAD կամ համարժեք
-
Ճարտարապետ՝ բազմաբնակարան շենքի նախագծի համար
«Շին-Պրոեկտ» ՍՊԸ-ն փնտրում է ճարտարապետի՝ Երևանում 12-հարկանի բազմաբնակարան շենքի էսքիզային և աշխատանքային նախագծերի մշակման համար: Համագործակցությունը հնարավոր է ինչպես մշտական, այնպես էլ պայմանագրային հիմունքներով:
Պահանջներ՝
- Արտոնագրված ճարտարապետ (ՃԲԴ)
- Բնակելի շենքերի նախագծման փորձ
- ArchiCAD / Revit
-
Նախագծի ղեկավար (Project Manager)
Փնտրում ենք նախագծի ղեկավար, ով կստանձնի ճարտարապետական և շինարարական նախագծերի կառավարումը սկզբնական փուլից մինչև հանձնում: Պատասխանատվությունները ներառում են ժամանակացույցի և բյուջեի պլանավորում, պատվիրատուների և կապալառուների հետ բանակցությունների վարում, թիմի աշխատանքների կոորդինացում և որակի վերահսկում:
Պահանջներ՝
- Ճարտարապետության կամ շինարարության ոլորտում նախագծերի կառավարման փորձ (3+ տարի)
- MS Project կամ այլ կառավարման ծրագրերի տիրապետում
-
Ինտերիերի դիզայներ / Interior Designer
Մեր թիմին անհրաժեշտ է ստեղծագործ և ռեալիստիկ ուշադիր ինտերիերի դիզայներ՝ բնակելի և կոմերցիոն տարածքների նախագծման համար: Աշխատանքը ներառում է հայեցակարգային լուծումների մշակում, տարածական հատակագծում, նյութերի ընտրություն և աշխատանքային գծագրերի պատրաստում:
Պահանջներ՝
- ArchiCAD/AutoCAD
- 3ds Max + Corona
-
Ավագ ճարտարապետ / Senior Architect
Փնտրում ենք փորձառու ճարտարապետի՝ բնակելի և հասարակական շենքերի նախագծերի մշակելու համար: Աշխատանքը ներառում է նախագծային փաստաթղթերի պատրաստում, էսքիզային և աշխատանքային նախագծերի պատրաստում, ինչպես նաև հարակից ինժեներական թիմերի հետ համագործակցություն:
Պահանջներ՝
- Ճարտարապետական թիմում աշխատանքային փորձ (3+ տարի)
- AutoCAD
- Revit կամ ArchiCAD ծրագրերի գերազանց տիրապետում
- Ճարտարապետական նորմերի իմացություն