ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՃԱՐՏԱՐԱՊԱՏՆԵՐԻ
ՊԱԼԱՏ
ՃԱՐՏԱՐԱՊԱՏՆԵՐԻ
ՊԱԼԱՏ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետների պալատի իրավաբանական ծառայությունն ապահովում է մասնագիտական ու համապարփակ իրավական աջակցություն պալատի անդամներին՝ օգնելով արդյունավետ լուծել ճարտարապետական գործունեության ընթացքում ծագող իրավական, պայմանագրային և վարչական խնդիրները:
ԻՆՉ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ՄԵԶ
Պայմանագրային հարաբերություններ և ռիսկերի կառավարում
- Պատվիրատուների, կապալառուների և ենթակապալառուների հետ պայմանագրերի կազմում, իրավական փորձաքննություն և ռիսկերի գնահատում:
- Պայմանագրային պարտավորությունների չկատարման, չվճարված հոնորարների և տույժերի բռնագանձման իրավական ընթացակարգեր:
Քաղաքաշինական նորմեր և թույլտվությունների ստացում
- Ճարտարապետաշինարարական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի և քաղաքաշինական օրենսդրության պահանջների պարզաբանում:
- Ճարտարապետահատակագծային առաջադրանքի (ՃՀԱ), շինարարության թույլտվության և ավարտական ակտերի ստացման փուլերում առաջացած իրավական խոչընդոտների լուծում:
Հեղինակային իրավունքի և մտավոր սեփականության պաշտպանություն
- Ճարտարապետական նախագծերի, էսքիզների և մոդելների հեղինակային իրավունքների պաշտպանություն:
- Առանց հեղինակի համաձայնության նախագծում կատարված փոփոխությունների կամ նախագծերի ապօրինի կրկնօրինակման/օգտագործման դեպքերում իրավական պաշտպանություն:
ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Պալատի անդամները կարող են ամրագրել անհատական խորհրդատվություն՝ ուղարկելով հայտը էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով նշված հեռախոսահամարին, կամ պարզապես այցելել Պալատ աշխատանքային ժամերին:
Աշխատանքային ժամեր՝ 09:00 - 18:00
Հասցե՝ Երևան Մարշալ Բաղրամյան պող. 17 շենք