Կրթություն
«Շիրակացու ճեմարանի» սաները՝ Մաքսիմ Աթայանցի ցուցահանդեսում
- փետրվար 8 || 2026
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի Արվեստի հոսքի 1155 դասարանի սաները «Ճարտարապետություն և դիզայն» առարկայի շրջանակներում այցելեցին Հայաստանի ճարտարապետների պալատում գործող հայտնի ճարտարապետ-նկարիչ Մաքսիմ Աթայանցի (Սանկտ-Պետերբուրգ) ցուցահանդեսը՝ իրենց դասախոս Զառա Պարունակյանի ուղեկցությամբ։ Կարծում ենք, որ տպավորությունն իրական արվեստի հետ շփումից շատ մեծ էր և օգտակար։ Ծանոթանալով նկարչի գրաֆիկ աշխատանքների դասական տեխնիկայի և փայլուն կատարման հետ, աշակերտները նաև քննարկեցին պատկերված ճարտարապետական հուշարձանները, դրանց առանձնահատկությունները և ներկա վիճակը։ Թեև հուշարձաններից շատերին նրանք ծանոթ էին, բայց կային և անծանոթները կամ յուրահատուկ տեսանկյունով ներկայացվածները, այնպես որ ցուցահանդեսն այդ տեսակետից էլ աշակերտների համար հետաքրքիր էր և օգտակար։
Այլ նորություններ
ԲոլորըՄիջազգային ճարտարապետական մրցույթ Տյումենում՝ «Взгляд в будущее — 2027»
Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքից ստացվել է միջազգային ճարտարապետական մրցույթի հրավեր, որին մասնակցել կարող են ճարտարապետներ, դիզայներներ, ուսանողներ, նախագծային կազմակերպություններ։ Ստորև ներկայացնում ենք մրցույթի ազդագիրը բնագրով, որտեղ ներկայացված հղումով հասանելի է ․․․
կարդալ ավելին >>ԿԳՄՍ նախարարության մրցույթի հայտարարությունը
Ի գիտություն մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող ճարտարապետներին։ Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել մրցույթի կազմակերպչին։ https://escs.gov.am/articles/announcements/610
կարդալ ավելին >>ԵՐԻՏԱՍԱՐԴ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Տարեկան համաժողով՝ երիտասարդ մասնագետների նախագծերի ներկայացմամբ և քննարկումներով:
կարդալ ավելին >>




