Անցնել բովանդակությանը
Մուտք

Նորություն

Հայաստանի շինարարների միության 30-ամյակը

  • օգոստոս 7 || 2026

Հայաստանի ճարտարապետների պալատը ջերմորեն շնորհավորում է Հայաստանի բոլոր շինարարներին՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 30 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայ շինարարների ջանադիր ու ստեղծագործ աշխատանքի շնորհիվ ստեղծվել են բազմաթիվ եկեղեցիներ և ամրոցներ, կամուրջներ ու կոթողներ, Թամանյանական մայրաքաղաք Երևանն իր նշանակալի կառույցներով, ինչպես նաև հանրապետության մեծ ու փոքր քաղաքներն ու բնակավայրերը։

Այս ամենը շինարարներից պահանջում է բարձր մասնագիտական կարողություններ և հմտություններ, աշխատասիրություն ու նվիրում։ Հայաստանի շինարարների միությունը համախմբում է հենց այդպիսի կազմակերպությունների և մարդկանց։ Այդ աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը պահանջում են Շինարարների միության նախագահի, խորհրդի անդամների և ողջ կառույցի հետևողական ու նվիրված աշխատանք, առանց որի հնարավոր չէ արդյունավետորեն լուծել ոլորտում ծագող բազմաթիվ խնդիրները։

Այսօր Հայաստանի շինարարական կազմակերպությունների կողմից կառուցվում են բազմաթիվ բնակելի և հասարակական շենքեր, ճանապարհներ, կամուրջներ և այլ կարևոր ենթակառուցվածքներ։ Առջևում պետության կողմից նախատեսված են լայնածավալ և կարևոր ծրագրեր, և համոզված ենք, որ Հայաստանի շինարարները պատվով կկատարեն իրենց առջև դրված խնդիրները։

Շինարարներն ու ճարտարապետները, մեր երկու կազմակերպությունները, միշտ աշխատել են միասին՝ կողք կողքի, մեկ գաղափարի շուրջ՝ ստեղծելու հարմարավետ, բարեկարգ բնակավայրեր և բացառիկ կառույցներ։ Այդպես եղել է և այդպես կլինի միշտ։

Մաղթում ենք նորանոր հաջողություններ, ստեղծագործ ու բեղուն աշխատանք՝ հանուն մեր երկրի զարգացման ու բարգավաճման։

Այլ նորություններ

Բոլորը

Միջազգային ճարտարապետական մրցույթ Տյումենում՝ «Взгляд в будущее — 2027»

Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքից ստացվել է միջազգային ճարտարապետական մրցույթի հրավեր, որին մասնակցել կարող են ճարտարապետներ, դիզայներներ, ուսանողներ, նախագծային կազմակերպություններ։ Ստորև ներկայացնում ենք մրցույթի ազդագիրը բնագրով, որտեղ ներկայացված հղումով հասանելի է ․․․

կարդալ ավելին >>