Անցնել բովանդակությանը
Մուտք

Մրցույթ

Երևանի քաղաքապետարանի մրցույթը՝ Աջափնյակի քաղաքաշինական հայեցակարգի համար

  • հունվար 13 || 2026

Հարգելի գործընկերներ,

Երևանի քաղաքապետարանը (Yerevan Municipality) հայտարարում է երկու փուլով մրցույթի նախաորակավորման ընթացակարգ՝ Աջափնյակ վարչական շրջանում քաղաքաշինական ներդրումային ծրագրի հայեցակարգի մշակման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել մետրոյի նոր կայարանի հարակից տարածքի քաղաքաշինական զարգացման հայեցակարգ՝ ներառյալ քաղաքաշինական պլանավորման, հանրային տարածքների կազմակերպման, շարժունակության և մատչելիության լուծումները, ինչպես նաև ծրագրի տնտեսական իրագործելիության գնահատումը։

Ծրագիրն իրականացվում է Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի կողմից։

Նախաորակավորման ընթացակարգին կարող են մասնակցել համապատասխան մասնագիտական փորձ ունեցող տեղական և միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև կոնսորցիումներ։

Նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թվականի հունվարի 30-ը, ժամը 11:00-ը։

Հայտերը ներկայացվում են էլեկտրոնային կամ փաստաթղթային ձևով՝ սահմանված կարգով։

Մանրամասները՝ https://www.yerevan.am/hy/custom/ek-emkhtsdzb-25-1/

  • Մրցույթ

Այլ նորություններ

Բոլորը

Միջազգային ճարտարապետական մրցույթ Տյումենում՝ «Взгляд в будущее — 2027»

Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքից ստացվել է միջազգային ճարտարապետական մրցույթի հրավեր, որին մասնակցել կարող են ճարտարապետներ, դիզայներներ, ուսանողներ, նախագծային կազմակերպություններ։ Ստորև ներկայացնում ենք մրցույթի ազդագիրը բնագրով, որտեղ ներկայացված հղումով հասանելի է ․․․

կարդալ ավելին >>