Անցնել բովանդակությանը
Մուտք

Անցկացված միջոցառում

Ջիմ Թորոսյանի 100-ամյակին նվիրված հուշ-երեկոն

  • ապրիլ 23 || 2026
  • 18:00
  • Հայաստանի ճարտարապետների պալատ, Բաղրամյան 17

2026 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի ճարտարապետների պալատում կայացավ հուշ-երեկո, նվիրված անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի 100-ամյա հոբելյանին։

Ալ․Թամանյանի անվան Ճարտարապետի տունը հարազատ վայր է եղել Ջիմ Թորոսյանի համար, որտեղ նա տասնամյակներ շարունակ մասնակցել է Հայաստանի ճարտարապետների միության գործունեությանը։ Կյանքի վերջին տարիներին, որպես միության վարչության անդամ, մասնակցել է նույնիսկ ճարտարապետների միությունը որպես ճարտարապետների պալատ վերակազմավորելու օրենսդրական նախաձեռնության և օրենքի նախագծի քննարկումներին, որն ընդունվել է նրա մահվանից երեք տարի անց։

Պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանի բացման խոսքից հետո հուշ-երեկոյի մասնակիցները՝ Ջիմ Թորոսյանի գործընկերներն ու աշակերտները՝ Ասլան Մխիթարյանը, Մկրտիչ Մինասյանը, Գագիկ Գալստյանը, Անուշ Տեր-Մինասյանը և այլոք, կիսվեցին ջերմ հիշողություններով, մեկ անգամ ևս արժանին մատուցելով մեծ ճարտարապետի ստեղծագործական ժառանգությանը։ Երեկոյի ավարտին իր խոսքն ասաց նաև ճարտարապետի դուստրը՝ Անահիտ Թորոսյանը։

Միջոցառման մասին

Անկախ բոլոր կոչումներից ու մրցանակներից, որոնք քիչ չէին Ճարտարապետի կյանքում, նրա անունը վաղուց արդեն 20-րդ դարի հայկական ճարտարապետության փառահեղ շրջափուլի խորհրդանիշներից մեկն է դարձել։ Ճարտարապետության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության և շինարարության ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, ՀՀ և ԽՍՀՄ պետական մրցանակների և բազմաթիվ այլ կոչումների և պարգևների դափնեկիր, Երևան և Սպիտակ քաղաքների պատվավոր քաղաքացի, ԵՃՇՊՀ պրոֆեսոր․․․ Կամ պարզապես ճարտարապետ ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆ․․․ Ինքն էլ ամենից վեր էր դասում Ճարտարապետի կոչումը։

ՋԻՄ ՊԵՏՐՈՍԻ ԹՈՐՈՍՅԱՆԻ 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներից մեկը տեղի կունենա Հայաստանի ճարտարապետների պալատում 2026 թվականի ապրիլի 23-ին, ժամը 18-ին (Բաղրամյան պողոտա 17)։

Վարպետի գործընկերներն ու աշակերտները, ընտանիքի անդամները, նրան ճանաչող մարդիկ կխոսեն, կհիշեն և արժանին կմատուցեն նրա թողած ժառանգությանը։ Կդիտվեն լուսանկարներ և ֆիլմեր՝ Ջիմ Թորոսյանի մասին, կհնչի նրա խոսքը։

  • Հանդիպում

Այլ միջոցառումներ

Բոլորը

Միջազգային ճարտարապետական մրցույթ Տյումենում՝ «Взгляд в будущее — 2027»

Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքից ստացվել է միջազգային ճարտարապետական մրցույթի հրավեր, որին մասնակցել կարող են ճարտարապետներ, դիզայներներ, ուսանողներ, նախագծային կազմակերպություններ։ Ստորև ներկայացնում ենք մրցույթի ազդագիրը բնագրով, որտեղ ներկայացված հղումով հասանելի է ․․․

կարդալ ավելին >>