Ճարտարապետության համաշխարհային օրը, որը հիմնվել է Ճարտարապետների միջազգային միության (UIA) կողմից 1985 թվականին, նշվում  է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը՝ ՄԱԿ-ի Հաբիթաթի համաշխարհային օրվան զուգահեռ:

2022 թվականի Ճարտարապետության համաշխարհային օրվա թեման է՝ «Ճարտարապետություն՝ հանուն բարեկեցության»: Թեման համահունչ է 2022 թվականը որպես UIA-ի Առողջապահության նախագծման տարի հռչակմանը,  ինչպես նաև Միության պարտավորվածությանը՝ կիրառել գիտականորեն հիմնավորված դիզայն՝ շենքերում և քաղաքներում առողջությունը խթանելու համար:

Միության հռչակագիրը տես հղումը։