Ի գիտություն Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի անդամների՝ 2022 թվականի նոյեմբերի 19-ին և 20-ին տեղի կունենա Հայաստանի ճարտարապետների պալատի Ընդհանուր ժողովը (համագումարը)։
Օրակարգի հիմնական հարցերն են՝ Պալատի նախագահի հաշվետվությունը և Պալատի կառավարման մարմինների վերընտրությունը։
Համագումարի օրերին Հայաստանի ճարտարապետների վերջին 4 տարվա աշխատանքների (կառույց կամ նախագիծ) ցուցադրություն կազմակերպելու նպատակով դիմում ենք բոլոր ճարտարապետներին՝ առաջիկա շաբաթվա ընթացքում (մինչև հոկտեմբերի 27-ը) տեղեկացնել աշխատանք ներկայացնելու իրենց պատարաստակամության մասին (ձևաչափը չի սահմանափակվում, բայց ցանկալի է 70×100 սմ չափի 1-3 վահանակ)։
Մանրամասները և տեղեկությունների փոխանակումը հետևյալ հեռախոսահամարներով՝
055 201055 – Անահիտ Թարխանյան
091 403409 – Ալեքսանդր Բադալյան