Հոդված 14. Ճարտարապետի մասնագիտական գործունեության արտոնագրումը
- Ճարտարապետի մասնագիտական գործունեության արտոնագիր ստանալու համար կարող է դիմել հայերենին տիրապետող, ճարտարապետություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան և ճարտարապետի մասնագիտությամբ առնվազն երկու տարվա աշխատանքային փորձառություն կամ բակալավրի աստիճան ու հինգ տարվա աշխատանքային փորձառություն ունեցող յուրաքանչյուր ոք:
- «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող լրացուցիչ ուսուցման ծրագրերով կարող է լրացվել սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքային փորձառության պակասը՝ հավասարեցնելով մեկ տարվա համար նախատեսված ուսուցման ծրագիրը մեկ տարվա աշխատանքային փորձառությանը:
- Սույն օրենքի իմաստով աշխատանքային փորձառություն է համարվում որևէ արտոնագրված ճարտարապետի ենթակայությամբ կամ ինքնուրույն իրականացված մասնագիտական, այդ թվում` առանց արտոնագրի թույլատրվող աշխատանքը, ինչպես նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ճարտարապետների իրականացրած մասնագիտական աշխատանքը: